«Վենետիկի պետական համալսարանում վրաց լեզվի և գրականության ուսուցումը կշարունակվի նաև ապագայում»,- հայտարարում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Իտալիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կախա Սիխարուլիձեն և պրոֆեսոր Գագա Շերղայան հանդիպել են Իտալիայի կրթության և հետազոտությունների նախարարի խորհրդականի հետ․
«Հանդիպման նպատակը Կա Փոստարի համալսարանում վրաց լեզվի դասընթացների պահպանման վերաբերյալ բանակցելն էր: Արդյունավետ բանակցությունների շնորհիվ որոշվեց, որ վրաց լեզվի և գրականության դասընթացները կստանան համապատասխան ֆինանսավորում և կդասավանդվեն արտասահմանյան ուսանողներին»:
Համապատասխան ֆինանսավորման բացակայության հետևանքով վրաց լեզվի և գրականության դասերը հնարավոր է ալևս չդասավանդվեին:
Կա Փոստերի անվան համալսարանը միակ հաստատությունն է Իտալիայում, որը հնարավրություն է տալիս արտասահմանյան ուսանողներին սովորել վրացերեն: Համալսարանում 2005 թվականից վրացերեն լեզու և գրականություն է դասավանդում պրոֆեսոր Գագա Շերղայան: