Իսպանիայի դատախազությունը Մադրիրդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին մեղադրում է հարկերից խոսափելու մեջ:
Դատախազության հաղորդագրության համաձայն` Ռոնալդուն 2011-2014 թթ․ պետական բյուջե չի վճարել շուրջ 14.7 միլիոն եվրո: Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվողը Իսպանիայում ստացած եկամուտը թաքցնելու համար մի շարք մեքենայությունների է դիմել։
Հատկանշական է, որ նախորդ տարվա դեկտեմբերին տեղեկություններ էին տարածվել, թե Ռոնալդուն սեփական գործակալ Ժորժե Մեդեշի օգնությամբ 150 միլիոն եվրո հարկը նվազեցրել է՝ այն թաքցնելով օֆշորներում: