Առևանգել են «Սվետի» ընկերության տնօրենին

«Սվետի» շինարարական կազմակերպության տնօրեն Գիվի Ջիբլաձեն «Ռուսթավի 2»-ի հետ զրույցում հաստատել է, որ իրեն առևանգել են: 

Նա ասել է, որ գլխներին պարկ հագցրած անհայտ անձինք իրեն տարել են ավտոկայանատեղի, հրազենով սպառնացել՝ պահանջելով 150 հազար դոլար, ինչպես նաև  իրենց վրա գրանցել 200 քռմ տարածք:

Ջիբլաձեն ասել է, որ դեպքից  առաջ տարաձայնություն է ունեցել քանդակագործ Զուրաբ Ծերեթելիին պատկանող շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ: «Ռուսթավի 2»-ը փոխանցում է  Ջիբլաձեի ենթադրությունը, որ հենց վերոնշյալ կազմակերպության հետ կապված խնդրի արդյունքում են իրեն առևանգել։

Միևնույն ժամանակ գործարարն ասել է, որ Զուրաբ Ծերեթելին խնդր մասին տեղյակ չի եղել:

 

Թողնել պատասխան