«Ռուսթավի 2»-ի փոխտնօրեն, «Կուրիեր» լրատվականի մեկնաբան Զաալ Ուդումաշվիլին դեռեւս որոշում չի կայացրել Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ։
Այս մասին Ուդումաշվիլին ասել է «interpressnews»-ի հետ զրույցում՝ նշելով, որ «հետևաբար համաձայնություն չեմ տվել»:
Տարածված տեղեկատվության համաձայն՝ Զաալ Ուդումաշվիլին իր որոշման մասին կհայտարարի այսօր՝ երեկոյան «Կուրիեր» լրատվականի ընթացքում:
Նա հաստատել է, որ Կիևում վերջերս հանդիպել է Վրաստանի նախկին նախագահ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր Միխեիլ Սահակաշվիլիի հետ՝ նրանից ստանալով Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում թեկնածություն առաջադրելու առաջարկ:
Նշենք, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հայտնի է որպես Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շահերը ներկայացնող հեռուստաընկերություն։