«Որոշվել է Սահմանադրությունում գրառում անել, որ ամուսնությունը սահմանվում է որպես կնոջ և տղամարդու միություն՝ ընտանիք կազմելու նպատակով»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքերով, փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որ որոշակի խմբեր հնարավորություն չունենան հոմոֆոբ և հակաարևմտյան տրամադրություններ հրահրել:
«Իրավական մոտեցումը կայանում է նրանում, որ ամուսնության սահմանումը պետք է համապատասխանի սոցիալական ընկալմանը: Սա չի նշանակում խտրականության որևէ ձևով քաջալերում, մենք հարգում ենք բոլոր խմբերի, այդ թվում՝ նաև փոքրամասնությունների իրավունքներն ու շահերը: Հետևաբար, այս գրառումը չի կարող դառնալ խտրականության հիմք»,- հայտարարել է Կոբախիձեն: