Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին Վրաստանի իշխանություններին կոչ է անում հրապարակել իր առևանգման վայրում և սահմանային անցակետում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Մուխթարլիի պնդմամբ, տեսանյութերի հրապարակման դեպքում կպարզվի, որ Վրաստանի հատուկ ծառայություններն իրեն փոխանցել են ադրբեջանցի գործընկերներին: Մուխթարլիի կոչը փոխանցել է նրա փաստաբան Էլչին Սադիկովը:
«Վրաստանի իշխանություններից մենք պահանջում ենք մեզ տրամադրել և հրապարակել տեսախցիկների տեսագրությունները: Դրա հետ մեկտեղ, Մուխթարլին ցանկանում է հանդիպել Ադրբեջանում Վրաստանի դեսպանի հետ: Պահանջել ենք գրավի դիմաց ազատ արձակել: Հնարավոր է՝ հաջորդ շաբաթ գամ Վրաստան: Ցանկանում եմ անձամբ տեսնել այն վայրը որտեղից նախ առևանգել են Մուխթարլիին, այնուհետև փոխանցել ադրբեջանական կողմին»,- «Ռուսթավի 2»-ի տեղեկացմամբ՝ հայտարարել է Էլչին Սադիկովը: