Վրաստանի կառավարության շենքի հարակից տարածքում հունիսի 7-ին տեղի է ունեցել Մուստաֆա Էմրե Չաբուքին աջակցության ցույց: Ակցիայի մասնակիցները ուսումնական գործընթաց են բեմադրել և ցուցադրաբար ձեռնաշղթաներ կապել:
Մասնակիցների խոսքերով՝ նման գործողությամբ իրենք ցույց են տալիս, որ Մուստաֆա Էմրե Չաբուքի նկատմամբ ներկայացված մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը և Չաբուքը ներգրավված է եղել միայն ուսումնական գործընթացի մեջ:
Հիշեցնենք՝ մայիսի 24-ին Թբիլիսիի Դեմիրելի անվան քոլեջի ղեկավար Մուստաֆա Էմրե Չաբուքը ձերբակալվել է: Պատճառը թուրքական կողմի պահանջն է եղել առ այն, որ Չաբուքն աջակցել է Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած ահաբեկչական կազմակերպության գործունեությանը:
Ակցիային մասնակցել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Սևծովյան համալսարանի ուսանողներ և դասախոսներ:
Տեղեկացնում է interpressnews.ge-ն: