«Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուի անունը կհայտարարվի կուսակցության քաղխորհրդի նիստում։
Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն՝ հաստատելով, որ հարցի շուրջ քննարկումներն արդեն սկսված են։
«Սպասենք վերջնական որոշմանը: Քաղխորհրդի նիստում վարչապետը կհայտարարի այդ մասին: Հասկանում եմ, որ հանրության շրջանում հետաքրքրությունը մեծ է, բայց ամեն ինչ պարզ կլինի մոտ օրերս»,- հայտարարել է Կալաձեն:
Նշենք, որ «Վրացական երազանք»-ի առաջնորդներից Գիա Վոլսկին հայտարարել էր, որ «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուն Կախա Կալաձեն է: