Վրաստանյան 5 լրատվամիջոցների ներկայացուցիչներ Աֆգան Մուխթարլիի հարցով հանդիպել են Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելիին:
«Մենք արդեն մեկ շաբաթ իշխանություններից հանդիպում ենք պահանջում: Մեր հարցերը անպատասխան են դեռ։ Ինչպես է Թբիլիսիի կենտրոնից հանկարծ լրագրողը հայտնվում Բաքվի բանտում, ինչու չեն ներկայացվում տեսախցիկների ձայնագրությունները, որոնք կարող են հերքել կամ հաստատել մեր կասկածները: Հետևաբար մենք կփորձենք օգտագործել բոլոր միջազգային հնարավորությունները»,- հայտարարել է On.ge գործակալության ղեկավար Թամազ Կուպրեիշվիլին:
«Խորհրդարանի խոսնակի և ներքին գործերի նախարարի հետ հանդիպում էինք պահանջում, սակայն որևէ արձագանք չկա»,- հայտարարել է Liberali.ge պարբերականի լրագրող Լիկա Զակաշվիլին: