«Ուսուփաշվիլին ի ծնե անհեռանկարային գործիչ է»,- խոսելով նախկին թիմակցի մասին, ասել է «Հանրապետական» կուսակցության առաջնորդներից Լևան Բերձենիշվիլին:
«Ուսուփաշվիլին դեռ չի կարողացել ինքնահաստատվել: Անընդհատ խոստանում է, որ մի բան կանի: Աստված օգնական: Նա մեզ հետ չի ցանկացել ընկերություն անել, կտեսնենք, թե երբ ավելի լավ ընկերներ կգտնի: Անձամբ ես գտնում եմ, որ նա անհեռանկարային գործիչ է…Այդպիսին է ծնված օրվանից, քանի որ որոշումներ չի կարողանում կայացնել»:
Բերձենիշվիլին «Հանրապետական»-ի շարքերը լքած նախկին կուսակցին միայն փայլուն ղեկավար է համարում․ «Լավ է պաշտոնավարում․ Խորհրդարանը փայլուն կերպով է ղեկավարել, չնայած գիրք գրել չի կարող, կուսակցություն ևս ի զորու չէ հիմնել»։