Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է ամառային սեզոնի բացման մասին: Վերապատրաստված ավելի քան հարյուր փրկարարներ ծառայություն են սկսել Վրաստանի սևծովյան ափերի ամենամարդաշատ հանգստավայրերում՝ Աջարիայում: Նախարարությունը հայտարարել է, որ միջոցներ են կիրառել՝ դժբախտ պատահարները կանխարգելելու նպատակով: Նման միջոցառումների շնորհիվ ծովում պատահարների թիվը նվազել է: Վերջին երկու տարվա ընթացքում փրկվել է ավելի քան 700 մարդու կյանք: