Վրաստանի քրեկատարողական հիմնարկներում ծխող և չծխող բանտարկյալներն այսուհետ կտեղավորվեն տարբեր խցերում: Այս մասին տեղեկատվությունը տարածել է Վրաստանի Պատիժների իրականացման եւ պրոբացիայի նախարարությունը: Իրականացված փոփոխությունների նպատակը ծխախոտի վատ ազդեցությունից ազատվելն է։
Նախարարի հրամանով մի շարք այլ փոփոխություններ ևս կիրականացվեն երկրի քրեակատարողական հիմնարկներում։