Հարավային Օսիան չի հրաժարվում ՌԴ-ի կազմի մեջ մտնելու գաղափարից։ Այս մասին ռուսաստանյան РИА Новости գործակալության հետ զրույցում հայտարարել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը:
«Հարավային Օսիայում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու կապակցությամբ հանրաքվե անցկացնելու գաղափարից ոչ ոք չի հրաժարվել: Դա Հարավային Օսիայի բնակչության ցանկությունն է, որը վաղ թե ուշ իրականություն կդառնա»,- հայտարարել է Բիբիլովը:
Բիբիլովը նաև նշել է, որ գործընթացը պետք է ուղեկցվի Հարավային Օսիայի և Ռուսաստանի քաղաքական ուժերի ակտիվ մասնակցությամբ:
Տեղեկացնենք՝ Վրաստանից անջատված Հարավային Օսիայում ապրիլին անցկացված նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավում Բիբիլովը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվե կանցկացվի: