Երեխաների պաշտպանության օրը Մզիուրիի այգում (Տեսանյութ)

Ամռան առաջին օրն  աշխարհի տարբեր անկյուններում նշվում է երեխաների պաշտպանության միջազգային տոնը: Վրաստանի տարբեր քաղաքներում տոնի կապակցությամբ զանազան միջոցառումներ են իրականացվել: Հունիսի 1-ին Թբիլիսիում մանկական միջոցառումների ամենաթեժ կետերից մեկը Մզիուրիի այգին էր, որտեղ երեխաների պաշտպանության օրը նշվում է արդեն 12-րդ տարին: Ավանդաբար այս այգում կազմակերպվող միջոցառման նախաձեռնողը Անա Գոգուաձեն է: Ըստ նրա` այս տարվա միջոցառումները կրում են «Արևի փառատոն» խորագիրը.

00338_MTS-0-00-23-774«Մեր նպատակն էր Մզիուրին դարձնել այնպիսին, ինչպիսին երազում էր Նոդար Դումբաձեն, կարծում եմ դա ստացվել է (խմբ. այգու կառուցվածքի նախատիպը Նոդար Դումբաձեի ստեղծագործություններն են)»: Տեսնում եմ բազում երջանիկ դեմքեր: Ավադույթի համաձայն` կլինեն տարբեր ժամանցային ծրագրեր, ինչպես նաև նոր ներկայացումներ»։

Մզիուրիի այգում էր նաև Վրաստանի առաջին տիկինը՝ Մակա Չիչուան, ով նույնպես եկել էր փոքրիկի հետ.

00319_MTS-0-01-31-315«Երեխաների մասին պետք է մտածել ոչ միայն այսօր, այլ ամեն օր: Նրանք են կյանքի գեղեցկությունը և ապագան: Մզիուրի հաճախ եմ գալիս, այստեղ տեսնում եմ երեխաների ժպտացող դեմքեր: Ուզում եմ բոլորը լինեն ուրախ և երեխաների նման անկեղծ»:

Ժամանցային և ճանաչողական խաղերից զատ,  այգու տարբեր անկյուններում տեղադրված էին տաղավարներ: Վաճառվող խաղալիքների և հուշանվերների զգալի մասը պատրաստված էր հաշմանդամություն ունեցող երեխաների կողմից.

00339_MTS-0-00-16-702«Մեր տաղավարում ցուցադրված իրերը պատրաստված են  մի ձեռնարկությունում, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող երեխաները: Նրանցն է նաև ձեռնարկություն կառուցելու և անկախ կյանք ունենալու գաղափարը, որում մենք և նրանց ծնողներն ամեն կերպ աջակցում ենք»,- ասում է«Սոցիալական ձեռնարկություն» կազմակերպության տնօրեն Լիա Տաբատատձեն։

Փառատոնը կազմակերպվել էր Geocell կազմակերպության աջակցությամբ և GPC կազմակերպության ֆինանսավորմամբ։

 

Թողնել պատասխան