Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել իրավապահներին` «հնարավորինս արագ հետաքննել ադրբեջանցի լրագրողի գործը»: Կվիրիկաշվիլիի խոսքերով՝ Վրաստանում մարդու իրավունքները պաշտպանված են:
«Շատ լավ եմ հասկանում մեր քաղաքացիների և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող ՀԿ-ների մտահոգությունը, սակայն, ցանկանում եմ ասել, որ կանխավարկածներն անընդունելի են, իսկ ավելի անընդունելի է պետական անվտանգությունում աշխատող ինստիտուտների վարկաբեկումը: Իրավապահներին կոչ եմ անում հնարավորինս արագ հետաքննել այս գործը։ Թող մեր երկրում ոչ ոք չկարծի, թե Վրաստանում մարդու իրավունքները պաշտպանված չեն»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Վարչապետը վստահեցնում է, որ վրացական հատուկ ծառայությունները ներգրավված չեն եղել այս գործում, իսկ Մուխթարլիի փոխանցման մասին լուրերը նա համարում է շահարկում: