Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Զազա Բիբիլաշվիլին երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ այցելել է բազմազավակ ընտանիքի: Կուսակցությունից տեղեկացնում են, որ Բիբիլաշվիլին Վասաձեների ընտանիք է այցելել և քաղցրավենիք հյուրասիրել ընտանիքի 10 երեխաներին:
«Միացյալ ազգային շարժումը» նախաձեռնել է միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կրթական, գեղարվեստական և սպորտային կենտրոններ հաճախելու հավաստագրերի ֆինանսավորում։ Այն հենց նման տաղանդավոր երեխաների համար է»,- հայտարարել է Բիբիլաշվիլին: