Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին պատրաստվում է Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ հայտ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս մասին Interpressnews լրատվականին տեղեկացրել է Մուխթարլիի փաստաբան Էլչին Նամազովը:
Վերջինիս խոսքերով, Ադրբեջանի կառավարության դեմ ՄԻԵԴ հայտ կուղարկվի մարդու իրավունքների և հիմնարար ազատություների պաշտպանության 5-րդ հոդվածի խախտման վերաբերյալ, իսկ Վրաստանի կառավարության դեմ՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության 3-րդ (խոշտանգումների արգելում) և 18-րդ (իրավունքների սահմանափակում) հոդվածների խախտման վերաբերյալ:
Էլչին Նամազովը նշել է, որ Մուխթարլին կարծում է, թե «Իր առևանգումը Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների համատեղ աշխատանքի հետևանք է, ինչի համար երկուսն էլ պիտի պատասխանատվություն կրեն»: