Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար դառնալու ցանկություն է հայտնել 7 թեկնածու:
ԲՈՒՀ-ի` հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնել են, որ ընտրական հանձնաժողովն արդեն գրանցել է 2 թեկնածուի` Ցիրա Բարամիձե և Լևան Գորդեձիանի: Երկու թեկնածու` տարիքի պատճառով չի գրանցվել: Հանձնաժողովը դեռևս պետք է քննարկի ևս 3 թեկնածուի դիմումները, որից հետո կնշանակվեն ընտրությունները:
Հիշեցնենք, որ ԲՈՒՀ-ի ռեկտոր Վլադիմիր Պապավան`բազմաթիվ ուսանողների ճնշման ներքո մարտի 30-ին հրաժարական էր տվել: Մայր բուհում ուսանողների և ղեկավարության միջև տարաձայնություններն ավելի վաղ էին սկսվել` դասադուլի, ապա նաև հացադուլի միջոցով ուսանողները հասել էին նախ համալսարանի աշխատակազմի ղեկավարի, ապա նաև ռեկտորի հրաժարականներին: