Թբիլիսիում անհետացել է ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլըն։
Կինը՝ Լեյլա Մուստաֆաևան, ով արդեն դիմել է Վրաստանի իրավապահ մարմիններին, ասում է, որ ամուսինը չի պատասխանում հեռախոսազանգերին: Meydan.tv-ի փոխանցմամբ՝ Լեյլան մտավախություն ունի, որ ամուսնուն ձերբակալել են Ադրբեջանի իշխանությունները։
Աֆգան Մուխթարլըն հայտնի է Ադրբեջանի իշխանությունների դեմ քննադատական հոդվածներով։ Նա 2015 թվականին ստիպված է եղել տեղափոխվել Թբիլիսի:
Լրատվականը փոխանցում է, որ վերջերս Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած գործակալություններից մեկը հրապարակել է Թբիլիսիում «ընդհատակում գործող» ադրբեջանցի ընդդիմադիրների ցանկը: Նրանց թվում նշվում են հայտնի վիրաբույժ Ֆարման Ջեյրանովի, «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի, լրագրող Աֆգան Մուխթարլըի անունները: