Աշխարհի մի շարք երկրներում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն անկախության օրվա առիթով միջոցառումներ են կազմակերպել:
Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը փոխանցում է, որ մայիսի 26-ին տոնական միջոցառումներ են կազմակերպվել Ֆրանսիայում, Նորվեգիայում, Իռլանդիայում, Քաթարում, Եթովպիայում եւ այլ երկրներում:
Նշվում է, որ վրացական երեկո է նախատեսված անցկացնել Փարիզի Սորբոնի համալսարանում: Նորվեգիայում կանցկացվի տոնական ընդունելություն, որի ընթացքում տեղի կունենա «Վրաստանի զբոսաշրջային հեռանկարը» ծրագրի շնորհանդեսը, կներկայացվի նաև վրացական ազգային տարազը:
ԱԳՆ-ի տեղեկատվությամբ` անկախության օրվա առիթով միջոցառումներ են անցկացվել Թուրքիայում, Բուլղարիայում, Տալինում, Կոպենհագենում, Նյու Յորքում և Բեռլինում: