Վրաստանը նշում է Անկախության օրը

Վրաստանում մայիսի 26-ին նշվում է Անկախության օրը: 

Տոնի առիթով հանդիսավոր միջոցառումներ են անցկացվում Վրաստանի տարբեր քաղաքներում: Պաշտոնական միջոցառումը, սակայն, ավանդույթի համաձայն կազմակերպվում է մայարաքաղաք Թբիլիիում: Պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ` մայրաքաղաքի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում այսօր շուրջ  300 զինծառայողների երդման արարողությամբ կբացվի հանդիսավոր միջոցառումը:

Շնորհավորական ուղերձով հանդես կգա երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

Անկախության տոնի առիթով երկրի ռազամական տեխնիկան կներկայացվի Ազատության հրապարակում, ինչպես նաև Թելավի, Գորի, Ռութավի, Օզուրգեթի, Բաթումի, Մցխեթա, Ախալցիխե, Փոթի և այլ քաղաքներում:

 

Թողնել պատասխան