«Հիմնական դասը, որ պետք է քաղենք անկախության 25-26 տարիներից՝ անկախությունն ազատության վերածելը պետք է լինի»,- նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Նախագահի խոսքերով, 26-30 տարի առաջ ապրում էինք պետությունում, որտեղ Վրաստանի անկախությունը սերնդների, վրաց բոլոր ընտանիքների ու քաղաքացիների երազանքն էր: Մոտ 30 տարի առաջ Խորհրդային Միությունից անկախացման գործընթաց է սկսվել:
«Մենք կարծում ենք, որ մեր հասարակության համար տարբերվող և խնդրահարույց եղան այն ռոմանտիկ պատկերացումները, որով մենք մուտք գործեցինք այս պատմական դարաշրջան: Դա ոչ իրատեսական երազանք էր,- հայտարարել է Մարգվելաշվիլին՝ հավելելով, որ նաև այդ ռոմանտիզմի հետևանքով մեծ խնդիրներ առաջացան երկրում,- Ցավոք, անկախության առաջին իսկ օրվանից քաղաքացիական պատերազմ ենք ունեցել, սակայն հենց այդ ժամանակ էլ դրվել են հետագա զարգացման հնարավորության հիմքերը»։