Շրջակա միջավայրի և բնական պաշարների պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սոլոմոն Պավլիաշվիլին հանդիպել է Վրաստանում Լիտվայի դեսպան Գեյդրիուս Պուոջունասսին:
Նախարարության տեղեկատվությամբ՝ կողմերը խոսել են Twinning (Վրաստանում անտառների կայուն կառավարման հզորացում) ծրագրի վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում Լիտվայի հանրապետության շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հաստատություններն իրենց փորձով կկիսվեն վրացական կողմի հետ:
Ծրագրի նպատակն է անտառային ոլորտում առկա անօրինական գործունեության կանխարգելումը: