«Վրացական երազանք»-ի պատգամավոր Մամուկա Մդինարաձեն ներկայացրել է Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նկատառումները։
Նրա պնդմամբ՝ Վենետիկի հանձնաժողովը նախագահի ընտրության կարգի վերբերյալ որևէ նկատառում չունի: «Նախագահի լիազորության շուրջ որևէ դիտարկում չկա, ընդհակառակը՝ նշվում է, որ խորհրդարանական պետությունում նախագահն այսքան իրավասություն չի ունենում»,- հայտարարել է Մդինարաձեն:
Մդինարաձեն անդրադարձել է նաև քաղաքացիություն շնորհելու հարցին: «Վրացական երազանք» խմբակցության ղեկավարի խոսքով, նման իրավունքը հնարավոր է նախագահն այլևս չունենա:
«Հարցերից մեկը վերաբվում է քաղաքացիության շնորհմանը։ Հնարավոր է նախագահը զրկվի այդ իրավունքից, քանի որ խորհրդարանական երկրում նման պրակտիկա չկա»,- հայտարարել է Մդինարաձեն: