Բաթումիում հանդիպում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները:
Երեք երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարները թվով 5-րդ հանդիպումը սկսել են՝ վերանայելով ռազամական համագործակցության և տարածքային անվտանգության հարցերը:
«Լևան Իզորիան, Փիքրի Իշիկը և Զաքիր Հասանովը համակարծիք են, որ եռակողմ համագործակցությունն ուղղված է տարածաշրջանի խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովմանը: Նախարարները կարևորել են միմյանց տարածաքային ամբողջականությունը, հատուկ ուշադրություն են դարձրել եռակողմ համագործակցությանը: Խոսվել է նաև երեք երկրների ԶՈւ-ի մասցնակցությամբ նախատեսված համատեղ զորավարժությունների մասին»,- ասված է Վրաստանի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Հանդիպմանը ստորագրվել է նաև փաստաթուղթ, որի համաձայն, Վրաստանը, Թուրքիան և Ադրեջանը կշարունակեն «Խաղաղություն և կայունություն պահպանել՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ ձևաչափով համագործակցության հիմքը դրվել է 2012 թվականին: Երեք երկրների պաշտպանության նախարարները արդեն հինգ հանդիպում են անցկացրել, Վրաստանում այն տեղի է ունենում երկրորդ անգամ: