«Միացյալ ազգային շարժում»-ը նախագահից պահանջում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օր նշանակել: ՄԱՇ քաղխորհրդի անդամ Գիորգի Բոտկովելիի խոսքերով, ամսաթվի հայտարարումը խանգարում է ինքնակառավարվող քաղաքների կարգավիճակը չեղյալ հայտարարելուն: Կուսակցությունից նաև հայտարարել են այն մարդկանց անունները, ովքեր վերջիններիս կարծիքով հանդիսանալու են Թելավիի, Ամբրոլաուրիի, Գորիի և Ախալցիխեի ինքնակառավարվող քաղաքների կարգավիճակը չեղյալ հայտարարողները:
«Բիձինա Իվանիշվիլին որոշել է քաղաքների վերացման շաբաթ հայտարարել և այս ամենը տեղի է ունենում տեղում՝ Սակրեբուլոների որոշմամբ: Կոչ ենք անում Վրաստանի նախագահին ընտրությունների օր նշանակել, որը մեզ, այդ քաղաքների բնակիչներին և մեր երկրին հնարավորություն կտա և Բիձինա Իվանիշվիլիի նենգ ծրագիրը չի իրականանա»,- հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» քաղխորհրդի անդամ Գիորգի Բոտկովելին: