«Վիրահայերի Միությունը» Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի Մշակույթի նախարարությունների, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպում է աշուղ Սայաթ-Նովային նվիրված ավանդական
Վարդատոնը»:
Համերգային ծրագրին մասնակցում են ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյան, Թբիլիսիի «Ջեյրան», «Վանք», «Անի» եւ «Մուշ» պարային համույթները, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերական խումբը:
Թբիլիսիում 2017 թ. մայիսի 28-ին ժամը 12:30-ին Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում, Սայաթ-Նովայի շիրիմի մոտ համերգային ծրագրի սկիզբը՝ 13:00-ին: Հասցեն՝ Վ. Գորգասալիի հ.1 (ՄԵՅԴԱՆ) — 1:
Վարդատոնն առաջին անգամ տոնել են 1914-ին, Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի, Գեւորգ Բաշինջաղյանի եւ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ: Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում մայիս ամսվա վերջին կիրակին նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր՝ «Վարդատոն»: