Մայիսի 24-ին ժամը 14:00-ին Երևանի տիկնիկների պատկերասրահում տեղի կունենա Վրաստանում բնակվող Արմեն Հովհաննիսյանի տիկնիկների անհատական առաջին ցուցահանդեսը Հայաստանում: Ցուցահանդեսը կրում է «Իմ ներսում ապրող հեքիաթը» խորագիրը: Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 27-ը:
Հիշեցնենք՝ 2016-ի հունիսին տիկնիկագործը անհատական ցուցահանդես էր կազմակերպել Թբիլիսիում: