Վրաստանը ՆԱՏՕ-ի վստահելի գործընկերն է․ Իզորիա

«Թբիլիսիիում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի  նիստի անցկացումը եւս մեկ անգամ հաստատում է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի վստահելի գործընկերն է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարար Լեւան Իզորիան:

Նրա խոսքով՝ Վրաստանը  իրականացրած բարեփոխումներով, միջազգային խաղաղարար առաքելություններում ներդրած ջանքերով ևս մեկ անգամ ապացուցել է, որ ՆԱՏՕ-ի վստահելի գործընկերն է։

«Դրա ապացույցն է նաև  մեր պաշտպանական քաղաքականությունը  ինչպես ՆԱՏՕ-ի անդամ, այնպես էլ գործընկեր երկրների հետ: Այս քաղաքականությունն ապագայում էլ ավելի ենք ուժեղացնելու»- վստահեցրել է նախարարը՝ կարևորելով ՆԱՏՕ-ի վեհաժողովի նիստը Վրաստանում անցկացնելու փաստը։

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) գարնանային նստաշրջանը մայիսի 26-29-ը կանցկացվի Վրաստանի մայրաքաղաքում։

 

Թողնել պատասխան