«Պաշտպանիր սահմանադրությունը» քարոզարշավի շրջանակներում միավորված ընդդիմադիր մի շարք կուսակցություններ դիմել են Վենետիկի հանձնաժողովին:
Վրաստանյան ընդդիմադիր կուսակցությունները խնդրում են Վենետիկի հանձնաժողովին կասեցնել «Վրացական երազանք»-ի «հակաժողովրդավարական երթը»: Նրանք պնդում են, որ սահմանդրական փոփոխությունների նախագիծը հիմնված է զուտ տեսականի վրա, անտեսված է իրականությունը՝ Վրաստանի ժողովրդի ազատ, ժողովրդավարական ու եվրոպական երկիր կառուցելու մասին ձգտումները:
Վենետիկի հանձնաժողովին ուղղված նամակում վրաստանյան քաղաքական ուժերը բացատրում են, թե ինչու է նրանց համար անընդունելի երկրի գլխավոր օրենքում տեղ գտած փոփոխությունները:
«Ստորեւ ստորագրած քաղաքական կուսակցություններին միավորում է Վրաստանի եվրաատլանտյան ապագան: Մենք թույլ չենք տա, որ Վրաստանը շեղվի ժողովրդավարության ուղուց: Մեր վրդովվմունքն ենք արտահայտում «Վրացական երազանքի» առաջ քաշած սահմանադրրության նոր նախագծի առընչությամբ»։