Անրի Օխանաշվիլին ընտրվեց ՊԱԾ ղեկավար

Այսօր՝ ապրիլի 4-ին, Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար է ընտրվել Անրի Օխանաշվիլին. նա նախկինում արդարադատության նախարարն էր։

Օխանաշվիլին պաշտոնում ընտրվել է 79 կողմ ձայնով, ոչ մի դեմ չի եղել:

Նա այս պաշտոնը կվարի 6 տարի:

Անրի Օխանաշվիլիի փոխարեն պատգամավոր կդառնա «Վրացական երազանք»-ի ցուցակից Պաատա Սալիան։

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ապրիլի 2-ին կառավարության շենքում կայացած ճեպազրույցում հայտարարել էր կադրային փոփոխությունների մասին: Կոբախիձեի խոսքով, «Վրաստանի խորհրդարանի նախագահի և խորհրդարանական մեծամասնության հետ խորհրդակցությունների համաձայն՝ այս շաբաթվա ուրբաթ օրը Վրաստանի խորհրդարանը կքվեարկի Անրի Օխանաշվիլիին նշված պաշտոնում նշանակելու համար»:

Իսկ ահա Գրիգոլ Լիլուաշվիլին կզբաղեցնի տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնը։ Կոբախիձեի խոսքով, այդ վարչությունը ձևավորվում է որպես անկախ նախարարություն, և «նրա կարևորագույն առաքելություններից մեկը կլինի տարածաշրջանային զարգացմանն առնչվող միջոցառումների առավելագույն արդյունավետության և ծախսարդյունավետության ապահովումը»։