Մայիսի 9-ից մինչ օրս «Սադախլո» և «Սարփի» սահմանային անցակետերում չհայտարարագրված ծխախոտի ներկրման մի քանի դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի հարկային ծառայությունը:
Ըստ տեղեկության՝ իրավախախտները հազար լարիով տուգանվել են, իսկ նրանցից մեկից առգրավվել է ապրանքը և տրանսպորտային միջոցը:
«Վրաստանի հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Խ.Ս․-ից, Լ.Մ-ից և Զ.Մ-ից առգրավվել է ապրանքը և նրանք տուգանվել են 1000 լարիով: Եվս մեկ իրավախախտող, ՀՀ քաղաքացի Վ.Ա-ից, ով չհայտարարագրված ապրանքը պահել է ավտոմեքենայի նստարանների տակ, տուգանվել է 1000 լարիով, ինչպես նաև առգրավվել է չհայտարարագրված ապրանքը և նրա ավտոմեքենան»,- նշված է հայտարարության մեջ: