«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ Եվրամիությունը չի ընդունում Հարավային Օսիայում անցկացված, այսպես կոչված, ընտրությունները»,-այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում ունեցած հանդիպումների ավարտին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Յանուշ Հերմանը:
«Եվրամիությունն ընդունում է միայն Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասել է Հերմանը: Տեղեկացնում է interpressnews.ge-ն: