Ավարտվեց Վրաստանի կառավարության շենքի հարակից տարածքում հոմոֆոբիայի միջազգային օրվա կապակցությամբ տեղի ունեցող բողոքի ցույցը: Ակցիան անցավ խաղաղ պայմաններում: Ցույցի մասնակիցները ոստիկանության աջակցությամբ կառավարության շենքի տարածքից հեռանում են երթուղային տաքսիներով:
Հիշեցնենք, որ օրինապահները շրջափակել էին կառավարության շենքի հարակից տարածքը, որտեղ թույլատրվում էր ներս մտնել միայն լրագրողներին և ցույցի մասնակիցներին: Ցույցին մասնակցեցին ԼԳԲՏ համայնքի ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ քաղաքացիներ: