Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է Լատվիայի նախագահի հետ

Այս պահին ընթանում է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչի հանդիպումը, հայտնել է Սալոմե Զուրաբիշվիլիի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` հանդիպումներ կկայանան նաև Լատվիայի Սեյմի նախագահի, Սեյմի փոխնախագահի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։

Սալոմե Զուրաբիշվիլին Լատվիա իր այցը կեզրափակի վերլուծական կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, որտեղ կքննարկվեն երկրում առկա իրավիճակն ու մարտահրավերները։

Նախատեսվում են նաև հարցազրույցներ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։