Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է աուդիտի պետական ծառայության ղեկավարի վրա իրականացված հարձակմանը:
Նախագահի խոսնակ Էկա Միշվելաձեն ասել է, որ երկրի ղեկավարը մտահոգված է տեղի ունեցածի պատճառով և քննչական մարմիններին կոչ է անում արդյունավետ հետաքննություն իրականացնել:
Գիորգի Մարգվելաշվիլին գտնում է, որ Վրաստանի քաղաքացիները անապահովության զգացում կունենան, երբ բարձրաստիճան պաշտոնյայի հանդեպ հարձակում է իրականացվում:
«Աուդիտի ղեկավարի վրա հարձակումը մտահոգիչ է: Հարցերի տեղիք է տալիս գլխավոր աուդիտորի հայտարարությունը, որ նրա վրա հարձակվել են իր գործունեության պատճառով: Նախագահը կարծում է, որ գործի արդյունավետ հետաքննության բացակայության դեպքում քաղաքացիներն ապահովության զգացում չեն ունենա»,- հայտարարել է Էկա Միշվելաձեն: