2016-17 թթ. Թբիլիսիում 23 նոր նախակրթարան կկառուցվի

Թբիլիսիի քաղաքապետարանը  ապրիլի 13-ի նիստում քննարկել է քաղաքի առջև ծառացած մի շարք խնդիրներ:  

Քաղաքապետ Դավիթ Նարմանիան առաջ է քաշել  Թբիլիսիի մի շարք   ճանապարհների վերակառուցման ծրագրերը:

«Մոտ ապագայում կապիտալ վերականգնողական աշխատանքներ կսկսվեն  Աբաշիձե, Բարնով, Նուցուբիձե, Ժղենտի  եւ Չարգալի փողոցներում:  Սրանք քաղաքի համար ռազմավարական նշանակության փողոցներ են, որոնք միևնույն ժամանակ խիստ  ծանրաբեռնված են»:

Նարմանիան  նշեց նաև, որ հարցի առնչությամբ  համապատասխան հանձնարարություններ  է տվել  համայնքների ղեկավարներին և ընդհանրապես  գործում ներգրավված իրավասու մարմիններին:

Քաղաքապետը խոսեց նաև միջոցառումներն  ամենակարճ ժամկետներում ու արդյունավետ իրականացնելու անհրաժեշտության մասին: Նարմանիան նաև նշեց, որ այդ աշխատանքների մասին պետք է  պարբերաբար տեղեկատվություն տարածել` ավտոճանապարհներին դժվարություններից եւ խնդիրներից խուսափելու նպատակով:

Քաղաքային իշխանության ղեկավարը  խոսեց  նաև նոր մանկապարտեզներ հիմնելու ծրագրի մասին: 2017 թվականին կտրվի  13 մանկապարտեզի կառուցման մեկնարկը: Դրանք  կկառուցվեն հատկապես   քաղաքի այն շրջաններում, որտեղ նախակրթարանների կարիքն այսօր  առավել շատ է զգացվում: Նարմանիայի խոսքով` մանկապարտեզները  ժամանակակից կահավորում կունենան:

Հատկանշական է, որ  2016 թվականին քաղաքապետարանը նախատեսել է ավարտել  թվով 10 նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները:

Դավիթ Նարմանիան անդրադարձավ նաև վերջին ժամանակահատվածում քաղաքապետարանի դեմ արշավ սկսած անհատների գործունեությանը:

«Որոշ ընդդիմադիրներ կառավարության դեմ պրովակացիա են սկսել ` իրբև թե քաղաքացիների  խնդիրներն են դրանով ուզում լուծել:  Կոչ եմ անում քաղաքացիներին` չտրվել այդ սադրանքներին, չմիանալ այդ գործընթացներին, քանի որ այդ ամենը չի արվում նրանց կյանքն ու ապրուստը  բարելավելու համար: Որոշ մարդիկ այս քարոզչությամբ կոնկրետ  քաղաքական նպատակներ են հետապնդում»:

 

Թողնել պատասխան