
Վրաստանում ցուրտ և անձրևոտ եղանակը կպահպանվի մինչև մարտի 23-ը, հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Մայրաքաղաք Թբիլիսիում ցուրտ և անձրևոտ եղանակը կպահպանվի մինչև մարտի 23-ի առավոտ, իսկ մարտի 24-ից կդիտվի ամպամած և տաք եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +12
Արևմտյան Վրաստանում ցուրտ և անձրևոտ եղանակը կպահպանվի մինչև մարտի 23-ի առավոտ։ Մարտի 24-ին օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +15 աստիճան։
Արևելյան Վրաստանում մարտի 24-ից օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև +5, +10 աստիճան տաքություն։