«Եվրամիությունը վերածվել է քաղաքական և բյուրոկրատական կազմակերպության: Որևէ որոշում կայացնելու համար նրան երկար ժամանակ է անհրաժեշտ»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին՝ նշելով, որ դա է ԵՄ-ի գլխավոր խնդիրը։
Նա նաև նշել է, թե Եվրամիության անդամ երկրների որոշ առաջնորդներ փախստականների հետ կապված խոստումները չեն իրականացրել:
Բինալի Յըլդըրըմը նաև քննադատել է արևմտյան առաջնորդներին, ովքեր չեն աջակցել 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձին մասնակից անձանց հանդեպ իրականացված քայլերին:
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն աշխարհում ամենաշնորհալի մարդկանցից մեկն է: «Երբ ծանոթանաք Թուրքիայի նախագահին, անպայման կսիրեք նրան: Նա ուղիղ է ասում այն, ինչ մտածում է։ Նա խաղեր չի խաղում: Այդ պատճառով նրան որոշները չեն սիրում»: