Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովը հանրային քննարկման անցկակցման մասին դեռևս որոշում չի կայացրել։
Իշխող «Վրացական երազանք»-ը առայժմ չի որոշել, թե ինչ ձևաչափով են շարունակվելու հանրային քննարկումները, սակայն խորհրդարանական մեծամասնության անդամները վստահեցրել են, որ դրանք տեղի են ունենալու հաջորդ շաբաթ:
Նաև անհայտ է՝ արդյոք «Վրացական երազանք»-ը փոփոխություններ կմտցնի Սահմանադրության նոր նախագծում:
«Վրացական երազանք»-ից հայտարարում են, որ որոշումը կկայացվի այն բանից հետո, երբ սահմանադրական փոփոխություններն օրինագծի տեսքով կվերադառնա խորհրդարան:
«Պաշտպանիր Սահմանադրությունը» ծրագրի շրջանակներում այսօր քաղաքացիների հետ հանդիպումներ է անցկացնում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը: Հիմնական թեման նախագահի ընտրական կարգի փոփոխությանն ու չբաշխված մանդատներին է վերաբերում: ՄԱՇ-ում հայտարարում են, որ չբաշխված մանդատները չպետք է տրվեն միայն հաղթած թիմին:
«Եվրոպական Վրաստան» կուսակցությունն էլ պահանջում է հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել:
«Հասարակությունը չի աջակցում Սահմանադրության այն նախագծին, որը ներկայացրել է «Վրացական երազանք»-ը»,- հայտարարել է «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Զուրաբ Ճիաբերիաշվիլին, փոխանցում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
Հիշեցնենք՝ Թբիլիսիի համերգասրահում մայիսի 15-ին մի խումբ ակտիվիստներ տապալել էին սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ հանրային քննարկումը։