Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին աշխատանքային այցով Չինաստանում է:
Քումսիշվիլին այցի շրջանակներում Անհոյում (Արևելյան Չինաստանի նահանգ) հանդիպել է երկրի փոխվարչապետ Վանգ Յանգին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Ֆինանսների նախարարությունը:
«Վրաստանի առաջին փոխվարչապետն Անհոյի նահանգի Հեֆեյ քաղաքում կմասնակցի «Կենտրոնական Չինաստան-2017» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը, որում կներկայացնի Վրաստանի ներդրումային հնարավորությունների մասին զեկույցը: Անհոյի նահանգում նախարարը կայցելի նաև չինական մի շարք խոշոր ձեռնարկություններ»,- ասված է հայտարարության մեջ: