
Georgian Airways ավիաընկերությունը ապրիլից սկսած ուղիղ չվերթեր կիրականացնի Թբիլիսիից դեպի եվրոպական նոր ուղղություններ՝ Իտալիայի Հռոմ և Ֆորլի քաղաքներ, հայտնել է Georgian Airways-ը.
«Ապրիլի 24-ից դեպի Ֆորլի ուղիղ չվերթեր կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին, իսկ ապրիլի 26-ից՝ Հռոմ շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին»:
Նաև ամառային սեզոնի ընթացքում Փարիզի և Նիցցայի ուղղություններով կավելացվեն շաբաթական չորս չվերթեր:
Georgian Airways-ը կշարունակի ուղիղ չվերթերը դեպի եվրոպական այլ ուղղություններ՝ Վիեննա, Ամստերդամ, Բեռլին և Լառնակա։