Նշանակված տուգանքների չափը հասնում է 2 միլիոն լարիի. GYLA

Շարունակվող բռնաճնշումների ֆոնին, «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (GYLA) հրապարակած տեղեկության համաձայն, ցուցարարների նկատմամբ կիրառված տուգանքները հասել են 2 միլիոն լարիի։

ՀԿ-ի պարզաբանմամբ` հավաքների ժամանակ ճանապարհներ փակելու համար ցուցարարներին տուգանելու գործելակերպը հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքի կոպիտ խախտում է։

««Վրացական երազանք»-ի կառավարությունը փոփոխել է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 174¹ հոդվածը, ինչի հետևանքով ցույցերի ժամանակ ինքնաբուխ ճանապարհ փակելու համար տուգանքը 10 անգամ ավելացել է՝ 500 լարիից դառնալով 5000 լարի։

Այս հոդվածով գործեր վարելիս ոստիկանությունն օգտագործում է դեմքի ճանաչման տեսախցիկներ։ Սովորաբար, նման դեպքերում միակ ապացույցը դեմքի ճանաչման տեսախցիկներից արված լուսանկարներն են, որոնք, հիմնականում անտեսելով համապատասխան ենթատեքստը, դատարանը համարում է բավարար ապացույց՝ անձին հանցագործության համար դատապարտելու համար:

2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի մարտի 18-ը սույն հոդվածով բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ նշանակված տուգանքների չափը հասնում է 2 միլիոն լարիի։

Ինքնաբուխ հավաքների ժամանակ ճանապարհներ փակելու համար ցուցարարներին տուգանելու պրակտիկան հավաքների և ազատ արտահայտվելու իրավունքի կոպիտ խախտում է»,- ասված է տեղեկատվության մեջ։