Վրաստանում միջին ամսական աշխատավարձը 2217,5 լարի է

2024 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 2217,5 լարի (մոտ 797 դոլար). այս տվյալները հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):

Ըստ այդ տվյալների՝ տարեկան կտրվածքով սա աշխատավարձի 8,5 տոկոս աճ է։ Ըստ գործունեության տեսակի՝ համեմատաբար բարձր աշխատավարձեր են գրանցվել հետևյալ ոլորտներում.

  • Տեղեկատվություն և հաղորդակցություն – 4008,3 լարի (7,0 տոկոսով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ),
  • Ֆինանսական և ապահովագրական գործունեություն – 3373,5 լարի (8,5 տոկոս աճ),
  • Շինարարություն — 3,361,8 լարի (9,8 տոկոս աճ),
  • Մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն – 3259,1 լարի (11,6 տոկոս աճ):

Աշխատավարձերի գենդերային տարբերություններ — 2024 թվականի չորրորդ եռամսյակում կանանց միջին աշխատավարձը որոշվել է 1778,5 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2653,8 լարի։ Կանանց աշխատավարձի տարեկան աճը կազմել է 171,2 լարի (10,7 տոկոս), իսկ տղամարդկանցը՝ 189,9 լարի (7,7 տոկոս)։ Ըստ գործունեության տեսակի՝ տղամարդկանց աշխատավարձը բոլոր ոլորտներում գերազանցել է կանանց աշխատավարձը։

Ուշագրավ է, որ Վրաստանում 2025 թվականից կենսաթոշակը ավելացել է ընդամենը 35 լարիով, չլեգիտիմացված խորհրդարանի պատգամավորների աշխատավարձը՝ 7000-ով: