Մարգվելաշվիլին դասախոսությամբ է հանդես եկել Բրատիսլավայի համալսարանում

Պաշտոնական այցով Սլովակիայում գտնվող Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Սևծովյան անվտանգությունը՝  եվրոպական կայունության անկյունաքար» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Բրատիսլավայի Կոմենսկու անվան պետական համալսարանում։ 

Վրաստանի նախագահն ուսանողներին ներկայացրել է Եվրոպայի զարգացման ճանապարհին Սևծովյան  տարածաշրջանի պատմական կարևորությունը՝ նշելով, որ հարվկովկասյան  տարածաշրջանի ապագան ուղիղ կապ ունի ԵՄ անդամ երկրների բարեկեցության ու առաջընթացի հետ:

«Վրաստանը եվրոպական երկիր է,  ոչ թե Եվրոպայի հարևան»,- նշել է նախագահը՝ հավաստիացնելով, որ Վրաստանը դարեր շարունակ ակտիվորեն ներգրավված  է եղել Եվրոպայի զարգացման գործում։

Գիորգի Մարգվելաշվիլին խոսել է նաև վրաց-ռուսական հարաբերությունների և Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների մասին:

«Չնայած նրան, որ Վրաստանի 20%-ը բռնագրավված է, մեր բնակչության 15%-ը բռնի տեղահանված ու փախստական է, Վրաստանը  միջազգային խաղաղապահ առաքելություններում ոչ անդամ երկրներից ամենամեծ ներդրումն ունի»,-Մարգվելաշվիլիի ելույթն է փոխանցում Վրաստանի նախագահի աշխատակազմը։

 

Թողնել պատասխան