
Վրաստանի ազգային համալսարանի (GNU) ուսանողական շարժումը 24-ժամյա անդադար բողոքի ակցիա է սկսում խորհրդարանի դիմաց։
«Վրաստանի ազգային համալսարանի ուսանողական շարժումը բողոքի նոր ալիք է սկսում: Մենք 62 օր անցկացրինք համալսարանի թիվ 304 լսարանում՝ GNU-ի 19-ամյա ուսանող Իրակլի Միմինոշվիլիի համար: Այսօր՝ մարտի 17-ին, մենք որոշեցինք ցույց տալ «Վրացական երազանք»-ին, որ իշխանությունն ուսանողներինն է:
Մենք 30 օր անցկացրել ենք բաց երկնքի տակ, քանի որ ուսանողներին թույլ չեն տվել համալսարան մտնել: Մենք խայտառակ հանդիպում ունեցանք ռեկտոր Գիա Կավթելիշվիլիի հետ, որտեղ նա խոստացավ երաշխավոր լինել Իրակլի Միմինոշվիլիի համար, սակայն խոստումը չկատարեց, և ռեկտորին չտեսանք նույնիսկ դատարանի դահլիճում։
Այսօր GNU-ի ուսանողական շարժումը անդադար, 24-ժամյա բողոքի ակցիա է սկսում Ռուսթավելիի պողոտայում»,- հայտարարել են ուսանողները։