
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախկին նախարար Գիորգի Ամիլախվարին, որ հրաժարական էր տվել 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ, նշանակվել է Սևծովյան միջազգային համալսարանի (IBSU) խորհրդատու։
Սկզբում տեղեկություն տարածվեց թե Ամիլախվարին ռեկտոր է նշանակվել, սակայն համալսարանից հերքեցին այս տեղեկությունը։ IBSU-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ Ամիլախվարին նշանակվել է համալսարանի խորհրդատու։
Համալսարանի հայտարարության համաձայն` «Գիորգի Ամիլախվարին որպես ոլորտի մասնագետ կօգնի համալսարանին հաղթահարել նոր մարտահրավերները և զարգանալ»։
Գիորգի Ամիլախվարին նախարարի պաշտոնից հրաժարական է տվել սեպտեմբերի 28-ին։ Ճեպազրույցում, նրա խոսքով, ինքը խնդրել է վարչապետին ու թիմի անդամներին «4 տարվա անդադար աշխատանքից հետո իրեն հնարավորություն տալ վերադառնալու մասնավոր հատված»։