Սառեցրել են ցույցերի ժամանակ ձերբակալվածներին աջակցող ՀԿ-ների հաշիվները

Վրաստանի դատախազության տվյալներով՝ Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր՝ մարտի 17-ին, սառեցրել է հինգ կազմակերպությունների բանկային հաշիվները և դրանցում պահվող միջոցները։

Այս ՀԿ-ները և բարեգործական կազմակերպությունները մեղադրվում են ցույցերի համար սարքավորումներ ձեռք բերելու և ցույցերի ընթացքում ձերբակալվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար, ինչը դատարանը որակել է «ապօրինի և հանցավոր գործողություններ կատարող անձանց խրախուսում»։

Դիվերսիոն և թշնամական գործողություններին օժանդակելու գործը, որի շրջանակներում կազմակերպությունները ենթարկվել են պատասխանատվության, հարուցվել է այս տարվա փետրվարին։