Ռոբին Դանիգանը հանդիպել է Բոճորիշվիլիի հետ

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը հանդիպել է արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, գրել է Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը:

«Այսօր դեսպան Դանիգանը հանդիպել է արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիին և փոխանցել նախագահ Թրամփի և պետքարտուղար Ռուբիոյի գլխավոր առաջնահերթությունները, նաև այն քայլերը, որոնք Վրաստանը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու համար իր լրջությունը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավման հարցում», — նշված է հաղորդագրության մեջ: