
Վրաստանի հանրային ռեեստրը գրանցել է «Ֆեդերալիստներ» կուսակցությունը, տեղեկանում ենք կուսակցության Facebook-յան էջից:
«Ֆեդերալիստներ»-ը երկրորդ անգամ են կուսակցություն ստեղծելու դիմում ներկայացրել Արդարադատության նախարարություն։ Առաջին դիմումը ռեեստրը մերժել էր տեխնիկական պատճառներով։
Փետրվարի 9-ին տեղի ունեցավ կուսակցության երկրորդ հիմնադիր համագումարը։ Համագումարում նախագահ ընտրվեց Գիգա Բոկերիան, իսկ կուսակցության Թբիլիսյան գրասենյակի նախագահ դարձավ Թամար Չերգոլեիշվիլին։
Հիշեցնենք. 2024 թվականի օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ մեծ թվով անդամներ լքել են «Եվրոպական Վրաստանը»։ Նրանց թվում էին նախագահ Գիգա Բոկերիան և կուսակցության առաջնորդներից Թամարա Չերգոլեիշվիլին։ Կուսակցությունում կոնֆլիկտ էր հասունացել ներկուսակցական փրայմերիզներից (նախընտրական ցուցակի կազմման ընթացքում) հետո, որոնք կուսակցությունն անցկացրել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների համար։ Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը լքած քաղաքական գործիչները նոր կուսակցություն են ստեղծել՝ «Ֆեդերալիստներ»-ը: